Ռադիոարվեստանոց
av Radio Arevik
Երբ պատմությունը տեսնում են սրտով․ «Փոքրիկ իշխանը»՝ ներկայացում…
Om denne podkasten
Յուրաքանչյուր թողարկմանը Ռադիո Արևիկի արվեստանոցում հյուրընկալվում է արվեստի որևէ ճյուղի պատանի կամ արդեն կայացած ներկայացուցիչ: Զրույցի ձևաչափով պատմում են իրենց ստեղծագործական անցած ճանապարհից, արվեստից, երազանքներից ու ապագայի գաղափարներից:
Episoder
De 20 nyeste av 22 episoder
- Երբ պատմությունը տեսնում են սրտով․ «Փոքրիկ իշխանը»՝ ներկայացում բոլորի համար · 11 minՀյուրընկալել ենք Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Փոքրիկ իշխանը» ներկայացման ռեժիսոր Վահան Բադալյանին, ինչպես նաև դերասաններ Մանվել Մաթոյանին և Զոի Սահակյանին:
- Սև ու սպիտակ աշխարհում՝ առանց կանանց. զրույց «Անհետացել են կանայք» ֆիլմի ստեղծողների հետ · 10 minՌադիոարվեստանոցում են «Անհետացել են կանայք» ֆիլմի պրոդյուսերներ Արփի Չոբանյանը, Գարեգին Տեր Գրիգորյանը և ռեժիսոր Հովհաննես Գիշյանը:
- «Արևիկ». բեմի նոր ձայների որոնման ճանապարհին. Ռադիոարվեստանոց · 10 minՀյուրընկալել ենք Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանին:
- Սինեսթեզիա․ զգայարանների յուրօրինակ հատում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում․ Ռադիոարվեստանոց · 10 minՀյուրընկալել ենք «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Լիզա Շիրինյանին և պատանեկան խորհրդի անդամներ Արփի Ղազարյանին ու Նելի Անդրեասյանին:
- «Գեղեցիկը երբեք չի հնանում». Սաթենիկ Վարդանյանը՝ արվեստի, լույսի և գույնի մասին․ Ռադիոարվեստանոց · 10 minԱյս թողարկմանը ծանոթանալու ենք տաղանդավոր մի նկարչուհու հետ, որն արդեն շատ երկար տարիներ է ստեղծագործում է այստեղ՝ մեր կողքին՝ Երևանում։
- «Միշտ հաճելի է վերադառնալ սիրելի թեմաներին». Վահան Բադալյանի «Օֆելյայի ստվերների թատրոնը» կրկին բեմում է · 10 minՌադիոարվեստանոցում հյուրընկալել ենք Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ռեժիսոր Վահան Բադալյանին:
- «Ուզում եմ ցուցահանդեսի ժամանակ լիարժեք անկեղծ լինենք ու նայենք կտավներին, ինչպես կնայեինք մեզ». Ռադիոարվեստանոց · 9 minՄեր հյուրն է նկարչուհի Արփի Չոբանյանը, որի անհատական ցուցահանդեսը կրում է խորհրդանշական՝ «Սիրո պարը» խորագիրը։
- Թուղթ, մկրատ և երևակայություն՝ «Թղթե աշխարհում»․ Ռադիոարվեստանոց · 10 minՀյուրընկալել ենք ռեժիսոր Էդուարդ Կիզողյանին և դերասանուհիներ Մարգարիտա Թորոսյանին ու Մարիա Գևորգյանին։
- Էպիզոդ 5․ ստեղծագործական հասունացման 5 տարին․ Ռադիոարվեստանոց · 10 minԱյս թողարկման հյուրը երիտասարդ նկարչուհի Հասմիկ Կարապետյանն է՝ Հասկարը, որը ներկայացնում է իր առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Էպիզոդ 5»-ը։
- Դեպի պետական անսամբլների բեմ ճանապարհը սկսվում է պրոֆեսիոնալ պարային ստուդիաներից. Ռադիոարվեստանոց · 10 minՀյուրընկալել ենք Հայաստանի պարի պետական անսամբլի պարախմբի փորձավար և ստուդիայի պարուսույց Լիլիթ Ղազարյանին և ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի առաջին…
- Ապրիլի 29-ին «ԱՐԻ՛, ՊԱՐԻ՛». Ռադիոարվեստանոց · 10 minՌադիոարվեստանոցում հյուրընկալել ենք ԵԹԿՊԻ խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանին և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սամսոն Մելիքյանին:
- «Պատանի կոմպոզիտորները ներկայացնում են իրենց հոգու արվեստը, սրտի և մտքի միաձուլված երաժշտական գույները»․ Ռադիոարվեստանոց · 10 minՌադիոարվեստանոցում հյուրընկալել ենք Էդվարդ Միրզոյանի անվան Պատանի կոմպոզիտորների մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանին և մրցույթի նախորդ տարվա մասնակից…
- «Նկարչի տան» արվեստանոցային միջավայրն օգնում է մասնակիցներին ազատ ստեղծագործել. Ռադիոարվեստանոց · 10 minՌադիոարվեստանոցում են «Նկարչի տուն» կենտրոնի հիմնադիր Արտավազդ Պապյանը և դասավանդող Մագա Դավիդյանը:
- Սիրո տարբեր դրսևորումները Վահե Ղազարյանի կադրերում. Ռադիոարվեստանոց · 10 minՄիացե՛ք մեր զրույցին: Խոսելու ենք լուսանկարչությունից: Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք լուսանկարիչ Վահե Ղազարյանին:
- Ոչ թե մանկանում եմ, այլ հակառակը՝ մեծերի հետ շփելիս ինձ ստիպում եմ դառնալ մեծ մարդ. Ռադիոարվեստանոց · 10 minՌադիոարվեստանոցում հյուրընկալել ենք հանրաճանաչ Քրիստ Մանարյանին, շատ ու շատ երեխաներին հայտնի՝ Քրիստ քեռուն: Խոսել ենք «Հեքիաթներ Քրիստ քեռուց» գրքի մասին:
- «Կյանքիս տարբեր ժամանակաշրջաններում նկարում եմ տարբեր ոճերով»․ Ռադիոարվեստանոց · 9 minՌադիոարվեստանոցում հյուրընկալել ենք նկարչուհի Էլիզա Ավետիսյանին։
- Ի՞նչ է մուսան. Ռադիոարվեստանոց · 10 minՀաղորդման հյուրը դերասանուհի, դերասանի վարպետության դասախոս, acting coach Անուշ Առաքելյանն է։
- «Միշտ փնտրում էի հոգին ջերմացնող բառերով պարզ երգեր, չէի գտնում․ որոշեցի ինքս իմ համար ստեղծագործել»․ Ռադիոարվեստանոց · 11 minՄեր այսօրվա հյուրը հեղինակ-կատարող Անիկ Մարգարյանն է։ Նա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնին հանդես է եկել «Տաք թեյ» երգով ու արժանացել մրցանակի։
- «Փոքրուց կաթի շշի փոխարեն ձեռքումս երաժշտական գործիքներ էին». Ռադիոարվեստանոց · 9 minՌադիոարվեստանոցի հյուրը 12 ամյա Սերոբ Չուլյանն է: Նա պատանի դուդուկահար է ու սովորում է Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի 5-րդ դասարանում:
- «Իմ մտածողության ձևը հեքիաթի միջոցով է». Ռադիոարվեստանոց · 10 minՀյուրընկալել ենք դրամատուրգ, հեքիաթագիր, Մարկ Տվենի անվան միջազգային և բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր Էլֆիք Զոհրաբյանին։ Վերջերս լույս է տեսել նրա «Փետրվարի 30» վերնագրով…








