Skip to content
Global sound
2 Տանդեմ

2 Տանդեմ

by 2Tandem

Latest episode
Ճամփորդենք միասին

About this podcast

Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։

Episodes

The newest 50 of 107 episodes

  • Ճամփորդենք միասին · 33 min · Season 4 Episode 13Կառլը պնդեց, որ վերջին շրջանում մեր էպիզոդների թեմաները շատ «ծանր» են, դրա համար էլ սա էպիզոդ է մեր ճամփորդական պատմությունների ու նախասիրությունների մասին։
  • Երբ ընկերներդ դեմ են սիրելիիդ · 35 min · Season 4 Episode 12Դե վերնագրում արդեն ամեն ինչ պատմեցինք․ լինում է, չէ՞, որ որքան էլ ինքդ շատ ես սիրում զուգընկերոջդ, միեւնույնն է մտերիմներդ այդ սերը կիսել չեն կարողանում։ Ի՞նչ անել, երբ հայտնվել…
  • Կյանքը փոքր քաղաքում · 30 min · Season 4 Episode 11Մենք սիրում ենք Երեւանը, վստահ ենք՝ դուք էլ, բայց խոստովանենք, որ երբեմն, անընդհատ նույն դեմքերը, թեմաներն ու պատմությունները մեր ու մեր մտերիմների մասին, ոչ միայն հոգնեցնում են…
  • Բոլորս ունենք օգնության կարիք · 32 min · Season 4 Episode 10«–Ո՞րն է եղել ամենախիզախ բանը, որ երբեւէ ասել ես, – օգնիր»․ սա հատված է հայտնի մուլտֆիլմից, որն անտեղի չենք հիշել։ Հատկապես մեր օրերում օգնություն խնդրելու համար երբեմն, իսկապես…
  • Ընտրել երջանկությունը, նույնիսկ միայնակ · 31 min · Season 4 Episode 9Հասարակությունն ասում է, որ երջանկությունը սիրո մեջ է․ բայց արդյո՞ք այդ սերը կարելի է գտնել միայն ռոմանտիկ հարաբերություններում։ Այս էպիզոդում խոսում ենք ընտրած կամ չընտրած…
  • «Սովորական կյանքի» իրավունքը · 33 minԵթե լինում են երեկոներ, երբ քո սովորական աշխատանքից գալիս ես տուն, քո սովորական օրն ամփոփելով մտնում ես ինստագրամ ու բախվում մարդկանց էքստրա հաջողություններին, ամպագորգոռ…
  • Խաղ էպիզոդ մեր մասին · 30 min · Season 4 Episode 7Այս անգամ Տանդեմի ձեւաչափը մի փոքր այլ է, այս էպիզոդում ձեզ պատմում ենք հետաքրքիր փաստեր մեր մասին՝ խաղի միջոցով։ Միմյանց ո՞ր հատկանիշն է մեզ ամենաշատը նյարդայնացնում ու ի՞նչն…
  • «Ինձ չես հիշու՞մ»․ հաջողության հետ հայտնվող ընկերները · 31 min · Season 4 Episode 6Եթե ձեր կյանքում հանկարծ սկսել են հայտնվել մարդիկ, որոնց գոյության մասին վաղուց մոռացել էիք, դպրոցում ձեզ վատ վերաբերված համադասարանցիները աջուձախ պատմում են ձեր՝ գոյություն…
  • Զագսից առա՞ջ, թե՞ հետո․ էպիզոդ ամուսնության մասին · 34 min · Season 4 Episode 5Չգիտես ինչու վերջին շրջանում մեր Կառլին սկսել են տանջել բազմաթիվ «մեծական» հարցեր․ դրանցից հերթականն ամուսնությունից առաջ միասին ապրելն էր, որն էլ քննարկել ենք այս էպիզոդում։ Չէ…
  • Ո՞վ եմ ես կամ գտիր քո տեղն այս կյանքում · 29 min · Season 3 Episode 4Ո՞վ եմ ես, կամ՝ Կառլի դեպքում՝ ինչու․ հենց նրա առաջարկով այս էպիզոդում քննարկում ենք, թե ինչպե՞ս գտնել քո առաքելությունն ու տեղն այս կյանքում։
  • Իսկ դու ի՞նչ ես փնտրում կամ ե՞րբ սահմանել նպատակներդ հարաբերություններում · 37 min · Episode 3Այն նորաձեւ բառը բոլորս ենք, չէ՞ լսել՝ situationship, կամ ավելի պարզեցված՝ չսահմանված հարաբերություններ։ Էպիզոդում քննարկում ենք, թե ինչպե՞ս չհայտնվել նման շրջապտույտում (եթե…
  • «Բա ե՞րբ հանդիպենք»․ ընկերությունը 30-ից հետո · 35 min · Season 3 Episode 2«Տանդեմի» դադարի ընթացքում մեզ համար ամենացավալի փոփոխությունն այն է, որ մենք, ցավոք, շատ ավելի հազվադեպ ենք հանդիպում, քան նախկինում։ Ի՞նչ արած, 30-ից հետո զբաղածությունն ու…
  • Վերադարձ · 30 min · Season 4 Episode 1Երբ պահանջում են հեռուստառադիոփոդքասթադիտողները, այն 4 ընկերոջը՝ Կառլին, Վեգային, Անահիտին ու Համլետին մնում է միայն հանձնվել ու վերադարձնել ձեր ամենասիրելի փոդքասթը։ Առաջին…
  • Զուտ ամանորյա էպիզոդ · 30 minԱսում են՝ ամանորին կատարվում են ամենահամարձակ ցանկությունները: Հույս ունենք՝ այս անակնկալ էպիզոդն էլ ավելի կբարձրացնի ձեր տրամադրությունը, և մուտքը 2024 թվական կլինի Համլետի…
  • Հրաժեշտ տալ՝ ճիշտ ժամանակին · 31 min · Season 3 Episode 28Մեզանից շատերի խնդիրներից մեկը կյանքում ճիշտ ժամանակին հրաժեշտ տալ չկարողանալն է: Հաճախ շարունակում ենք հարաբերություններ, որոնք, շատ լավ գիտակցում ենք, իրականում արդեն ավարտվել…
  • Անահիտը սիրահարվել է · 25 min · Season 3 Episode 27Այո֊այո, այս «հիվանդությունը» մեր ընկերուհուն էլ եկավ կպավ․ չգիտես որտեղից, ինչպես և ինչու, հայտնվել է մեկը, ում հաջողվել է գրավել Անահիտի սիրտը: Էպիզոդի ընթացքում փորձում ենք…
  • Անակնկալ էպիզոդ · 31 min · Season 3 Episode 26Ասացինք` անակնկալ է․ նկարագրություն մի փնտրիր։
  • Թրենդներն ու մենք · 30 min · Season 3 Episode 25Չէ, չէ, էպիզոդը նորաձության մասին չէ․ իհարկե, անդրադարձել ենք նաև հագուստի հետ կապված թրենդներին, բայց առհասարակ խոսել ենք մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում անընդհատ ի հայտ եկող…
  • Որտե՞ղ փնտրել սեր · 29 min · Season 3 Episode 24Իրականում էպիզոդն այն մասին է, թե արդյո՞ք պետք է փնտրել սեր, և եթե այո, ապա ինչպե՞ս, ե՞րբ ու որտե՞ղ, սակայն, ինչպես գրեթե բոլոր էպիզոդներում, այստեղ նույնպես հասցրել ենք շեղվել…
  • Ապրել ծնողների՞ հետ, թե՞ առանձին · 29 min · Season 3 Episode 23Դու՞ք էլ եք ամեն անգամ ընտանիքի հետ փոքր վեճից կամ դարակի վրա թողած իրը չգտնելուց հետո երազում մենակ ապրելու մասին: Վեգան ու Անահիտն էլ, իսկ Համլետն ու Կոլյան արդեն վաղուց են…
  • Մեր բարդույթները + շատ կարևոր հայտարարություն · 31 min · Season 3 Episode 22Իհարկե, կսկսենք վերնագրի վերջից՝ շատ կարևոր հայտարարությունից: Այս շաբաթ օրը՝ հունիսի 17֊ին, ժամը 16:00 ֊ին, Հանրային ռադիոյում մենք վերջապես կհանդիպենք: Այո, այո, մենք և դու: Սա…
  • Ձմերուկը հատապտուղ է · 30 min · Season 3 Episode 21Այո, այո, հենց էլ հատապտուղ է: Իսկ ինչու՞ ենք հանկարծ հիշել այդ մասին, քանի որ այս էպիզոդի ընթացքում բարձրաձայնում ենք այն բոլոր տարօրինակ հարցերն ու մտքերը, որոնք գրեթե բոլորս…
  • Մեր առաջին սերերը · 30 min · Season 3 Episode 20Իրականում նկարագրության մեջ ավելացնելու շատ բան չկա, վերնագիրն ամեն ինչ ասում է։ Վերհիշել ենք մեր առաջին սերերին` սկսած մանկապարտեզից մինչև դպրոց ու համալսարան: Մի խոսքով, խմելու…
  • Ինչպես արագ հարմարվել նոր միջավայրում · 28 min · Season 3 Episode 19Չէ, չէ, սա Դեյլ Քարնեգիի գրքից մեջբերում չէ, ոչ էլ՝ նոր մոտիվացիոն գրքի անվանում, ճիշտ եք հասկացել, Տանդեմի նոր էպիզոդն է: Ուղղակի մենք էլ, շատերի պես, հաճախ ենք հայտնվում նոր…
  • ժամանակ չունեմ · 30 min · Season 3 Episode 18Ասում են, երբ ինչ֊որ բան շատ ես ուզում, դրա համար ժամանակ միշտ էլ կգտնես, բայց արդյո՞ք դա այդպես է: Ես, օրինակ, հենց հիմա ուզում եմ կասկադի ամենավերևում նստած կապուչինո խմել…
  • Երկարատև հարաբերություններ · 30 min · Season 3 Episode 17Մենք չորսս էլ կյանքի ինչ֊որ փուլում ունեցել ենք երկարատև հարաբերություններ, դե long term relationship էլի: Այս էպիզոդում կրկին հիշել ենք այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են…
  • Եվրատեսիլ · 32 min · Season 3 Episode 16Եկեք խոստովանենք, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, որ առհասարակ չեն հետաքրքրվում Եվրատեսիլով, ամեն տարի գոնե հարցնում են, թե ո՞վ է ներկայացնում Հայաստանը կամ արդյո՞ք լավն…
  • էպիզոդ ֆեմինիզմի մասին ֆեմինիստի հետ · 29 min · Season 3 Episode 15Մեր էպիզոդներում տարբեր թեմաներից խոսելիս հաճախ ենք անդրադարձել կանանց ու տղամարդկանց դերերի մասին կարծրատիպերին, խտրականությանն ու հասարակության կողմից թելադրվող կանոններին: Ի…
  • Seen-ի վրա չթողնես · 35 min · Season 1 Episode 14Այն, որ բոլորիս կյանքի մի ահռելի մասը անցնում է օնլայն, իհարկե, նորություն չէ, բայց պարզվում է` արդեն կան քաղաքավարության նորմեր նաև սոցիալական ցանցերից օգտվելու համար (դե գուցե…
  • Ինքն ինձ unfollow է արել · 30 min · Season 3 Episode 13Վերնագիրը կարդացի՞ք. այ հենց այդպես է Վեգան շատ հաճախ պատասխանում այն հարցին, թե ինչու չի սիրում այս կամ այն մարդուն: Պարզվում է` կան մարդիկ, ում համար այդ փոքրիկ կապույտ կոճակը…
  • Համեղ էպիզոդ · 33 min · Season 1 Episode 12Ուշադրությու՛ն․ խստիվ արգելվում է էպիզոդը լսել քաղցած: Հետո չասեք, որ չենք զգուշացրել, քանի որ ամբողջ ընթացքում խոսում ենք մեր ամենասիրելի ուտելիքներից՝ բուրգերից ու սուշիից…
  • Նոր հարաբերություններ՝ բաժանումից հետո · 31 min · Season 3 Episode 11«Դուրս շատ է գալիս, բայց ախր նոր եմ բաժանվել...» . նման արտահայտություն հաստատ լսած կլինես: Մենք էլ ենք հաճախ այս թեմայով տարբեր մտքեր լսում, դրա համար էլ որոշեցինք այս էպիզոդի…
  • Նախանձում ենք · 31 min · Season 3 Episode 10Այս էպիզոդում խոսել ենք ամենատհաճ ու ծանր զգացողություններից մեկի՝ նախանձի մասին: Փորձել ենք հասկանալ՝ ինչից է այն առաջանում, ինչպես կարելի է պայքարել դրա դեմ, ու արդյոք կա նաև…
  • Մի տեսակ միստիկ էպիզոդ · 26 min · Season 3 Episode 9Այն որ մեր քառյակի մեծ մասը հավատում է հորոսկոպին, բոլորդ գիտեք, եթե մեզ հետեւում եք առաջին էպիզոդներից, ապա գիտեք նաեւ, որ մեզանից ոմանք հասցրել են նույնիսկ գուշակի մոտ լինել…
  • Ինքնախնամք․աշխարհը կսպասի · 38 min · Season 3 Episode 8Ձեզ մոտ լինու՞մ են օրեր, երբ ուզում եք չեղարկել բոլոր հանդիպումներն ու պայմանավորվածությունները, անջատել հեռախոսն ու ամբողջ օրը մնալ անկողնում, նույնիսկ եթե երկուշաբթի է, ու…
  • Ես սուպերհերոս եմ · 29 min · Season 3 Episode 7Եթե քեզ թվաց, որ այս էպիզոդի ընթացքում մենք գովալու ենք ինքներս մեզ ու միմյանց, ապա․․․ դե լավ, մի քիչ ճիշտ թվաց, բայց հանուն արդարության ասենք, որ դա անում ենք լավ նպատակով։ Այս…
  • Մենք ընկերներ ենք, բայց ոչ՝ ճաշակի · 29 minՍա մեր այն վեճ-էպիզոդներից է, որը խորհուրդ ենք տալիս լսել առանց ականջակալների, դե որովհետեւ գիտեք, թե Վեգան ինչ բարձր է բղավում։ Մենք միշտ այսքան զայրանում ենք, երբ սկսում ենք…
  • Փիլիսոփայական էպիզոդ ներելու մասին · 31 minՀիշու՞մ եք՝ առաջին եթերաշրջանի էպիզոդներից մեկում խոսում էինք նախկինների ու նրանց ներելու մասին։ Այս անգամ հիշեցինք, որ իրականում «ներել, թե ոչ» դիլեման մեր կյանքում հայտնվում է…
  • Ձմեռ է, տրամադրություն չկա. ի՞նչ անել · 30 min · Season 3 Episode 4Չէ, վերնագրից չնեղվեք, տխուր էպիզոդ չի լինելու, քանի որ մենք, նույնիսկ մեր տրամադրության անկումների ու վատ օրերի մասին խոսելիս, չգիտես ինչպես եւ ինչու, գտնում ենք ծիծաղելու…
  • Ինքն իմ ճաշակով չի · 28 min · Season 3 Episode 3Գիտեի՞ք, որ Համլետին ավելի շատ դուր են գալիս շիկահեր կանայք, իսկ Կոլյային՝ թխահերները։ Մենք էլ չգիտեինք․ դրա համար այս էպիզոդում փորձեցինք հասկանալ, թե մեզնից ում ինչ տեսակի…
  • Չենք բամբասում, քննարկում ենք · 33 min · Season 3 Episode 2Դու՞ք էլ եք ինքներդ ձեզ հաճախ խաբում, ոնց մենք` վերնագրում: Եթե այո, ապա դուք մեզ լավ կհասկանաք: Այս էպիզոդի ընթացքում խոստովանում ենք , որ մենք շատ ենք սիրում բամբասել, կամ…
  • Նա այծեղջյուր է · 24 min · Season 3 Episode 1Խոստացել էինք չէ՞, որ երկար չեք սպասի: 2 Տանդեմը վերադառնում է թիմի նոր անդամով, ու ինչպես 21-րդ դարում ցանկացած ծանոթություն, մենք նույնպես սկսում ենք նրա հորոսկոպի նշանը…
  • Երազանքներով դեպի նոր տարի · 29 min · Season 2 Episode 31Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է, բայց դա չի վերաբերում մեր փոդքասթին։ Այս էպիզոդն ընդամենը այս եթերաշրջանի վերջինն է, բայց մեզնից այսքան հեշտ չեք ազատվի․ մենք կվերադառնանք…
  • Նա մեզ լքում է · 24 min · Season 2 Episode 30Իրականում մենք երեքս միշտ էլ վախենում էինք, որ նա մի օր կգնա, բայց չէինք կարծում, որ այսքան շուտ: Մի քիչ տխուր էպիզոդ ու փոդքաստի շրջանակում հրաժեշտ մեր լավագույն ընկերոջը:
  • Բաժանում` առանց զոհերի · 25 min · Season 2 Episode 29Ինչ որ մեկն ասել է, որ ամեն լավ բան մի օր ավարտվում է, չնայած ավարտին մոտեցած հարաբերությունները հազվադեպ են լավը լինում: Ի՞նչ անել, երբ կայացրել ես այդ որոշումը, բայց չես…
  • Հարաբերություններ ընկերոջ նախկինի հետ · 24 min · Season 2 Episode 28Ձեզ թվու՞մ էր էլ դրամաներ չենք ունենալու․ մեզ էլ էր այդպես թվում, մինչեւ այն պահը, երբ Համլետն եկավ ու հայտարարեց, որ հավանում է Կառլի նախկին հավանածին։ Իհարկե, Կառլն արդեն ունի…
  • Բոլորն ուզում են հայտնի դառնալ · 30 min · Season 2 Episode 27Դե լա՜վ, վերնագրում մի քիչ չափազանցրել ենք․ ոչ բոլորն են ուզում դառնալ հայտնի, օրինակ Կառլը, ընդհակառակը, ամեն ինչ կաներ, որ իրեն ընդմիշտ մոռանային։ Բայց մենք իհարկե դա թույլ…
  • Ֆլիրտ · 31 min · Season 2 Episode 26Պատկերացրու երեկոյան Երեւան. քո ամենասիրելի սրճարանում վայելում ես ամենասիրելի սուրճդ, մեկ էլ հանկարծ կողքի սեղանի շուրջ նկատում շա՜տ յուրահատուկ մեկին։ Դուք փոխանակվում եք…
  • Ընկերներից՝ զուգընկերներ, կոլեգաներից՝ ամուսիններ · 26 min · Season 2 Episode 25Կարելի՞ է փոխել դերերը։ Եթե երբեւէ սիրահարվել ես կոլեգայիդ, դասախոսիդ կամ մոտ ընկերոջդ (որ, թերեւս, ամենաբարդ դեպքն է), ապա հաստատ գիտես, թե որքան բարդ կարող է լինել այդ…
  • Կինը՝ նախաձեռնող հարաբերություններում · 23 min · Season 2 Episode 24Կառլը դեյթի է գնացել: Դուք սխալ չկարդացիք. Կառլը դեյթի է գնացել: Իսկ թե ո՞վ է նախաձեռնել այդ հանդիպումը՝ կիմանաք, եթե լսեք այս էպիզոդը, որում մենք քննարկում ենք՝ արդյո՞ք առաջին…

Live, last hour: 13,658 songs on 5,891 stations in 128 countries

Discover the world through radio

More ways to discover (9)

Heard something good? Save it, or open it straight away in Spotify.

Radio 538 luisteren - Live!Popular right now